09.10.2023
Աբովյան համայնքում ներդրումները կրկնապատկվել են ևս 102 միլիոն դրամով։
Աբովյան համայնքում ներդրումները կրկնապատկվել են ևս 102 միլիոն դրամով։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի բաղադրիչ-2-ի շրջանակներում , ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի(World Bank Armenia) և համայնքների համաֆինանսավորմամբ Աբովյանի համայնքապետարանը ձեռք է բերել երկու <<Կամազ>> մակնիշի ինքնաթափ բեռնատար և երկու բազմաֆունկցիոնալ քաղաքային կոմունալ՝ աղցան-ջրցան մեքենաներ: Այսուհետև տարվա բոլոր եղանակներին, ըստ անհրաժեշտության, բարեկարգման, աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համայնքում կկազմակերպվեն առավել որակով և արդյունավետ:
Դեռևս մեկ ամիս առաջ համայնքը ձեռք էր բերել երկու <<Կամազ>> ինքնաթափ մեքենա՝ ընդհանուր 66 միլիոն դրամ արժողությամբ։ Այս հատկացումով Աբովյան համայնքում ներդրումը կազմում է 102 միլիոն դրամ։