30.10.2023
Եվս 123 միլիոն 650 հազար դրամի նոր ներդրում՝ 9 համայնքում
Եվս 123 միլիոն 650 հազար դրամի նոր ներդրում՝ 9 համայնքում։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում կայացել է համայնքներին տեխօգնության մեքենաների մրցույթների գնահատման հերթական նիստը։ Նիստի արդյունքներով առաջիկայում ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի (World Bank Armenia) և համայնքների համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) ծրագրի շրջանակում 9 համայնքի կարիքները հոգալու համար կհատկացվի տասը տեխօգնության և երկու ուղևորակիսաբեռնատար մեքենա։
Նշենք, որ նախորդ մրցույթի արդյունքներով համայնքներում ընդհանուր ներդրումը կազմել էր ավելի քան 3 միլիարդ 795 միլիոն դրամ։ Ծրագիրը շարունակական է։