Ձմռանն ընդառաջ համայնքները համալրում են տեխնիկայի պարկը
12.10.2023

Ձմռանն ընդառաջ համայնքները համալրում են տեխնիկայի պարկը

Ձմռանն ընդառաջ համայնքները համալրում են տեխնիկայի պարկը
Մեծամոր համայնքը համալրել է իր տեխնիկայի պարկը։ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի (World Bank Armenia) և համայնքի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով Մեծամոր համայնքին տրամադրվել է <<Կամազ>> մակնիշի մեկ բազմաֆունկցիոնալ քաղաքային կոմունալ՝ աղցան-ջրցան մեքենա, որի արժեքը 51 միլիոն դրամ է։
Նոր մեքենաները համայնքին անհրաժեշտ են հատկապես ձմռանն ընդառաջ բարեկարգման, աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքերը որակով ու արդյունավետ կատարելու համար։ ՀՏԶՀ սոցիալական ներդրումների տեղական զարգացման ծրագրի շրջանակում Մեծամորում սա միակ համալրումը չէ։ Դեռևս անցած ամիս համայնքը հիմնադրամի միջոցով ձեռք էր բերել 25 տոննա տարողությամբ երկու ինքնաթափ՝ 65 միլիոն 180 հազար դրամ արժողությամբ։
Ծրագրի շրջանակում ևս մեկ բազմաֆունկցիոնալ քաղաքային կոմունալ՝ աղցան-ջրցան մեքենա՝ 51 միլիոն դրամ ներդրումով հատկացվել է Նոր Հաճն համայնքին։