07.10.2025
Քեթի բնակավայրում կառուցվել է 184 աշակերտի և մանկապարտեզի սանի համար կրթահամալիր
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) ինժեներական խմբերի այցերը, հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ շարունակվում են Շիրակի մարզում։ ՀՀ պետբյուջեի միջոցներով ՀՏԶՀ պատվիրատվությամբ այս մարզում քառասունմեկ դպրոցաշինական ծրագիր է իրականացվում։ Ծրագրով կառուցվում ու հիմնանորոգվում են դպրոցներ ու կրթահամալիրներ։ Այս անգամ ՀՏԶՀ աշխատանքային խումբն այցելել է ավարտական փուլում գտնվող կառույցների շինհրապարակեր։ Մասնավորապես Քեթի բնակավայրում կառուցվել է 184 աշակերտի և մանկապարտեզի սանի համար կրթահամալիր։ Պետության ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 566 միլիոն դրամ։