26.11.2025
Արմավիրի մարզի Նորակերտի վերանորոգված դպրոցում արդեն բարեկարգ պայմաններում դասաժամեր են կազմակերպվում
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300-ից մեկը» ծրագրի շրջանակում շահագործման է հանձնվել Արմավիրի մարզի Նորակերտ բնակավայրի վերանորոգված դպրոցը։ Շինարարությունն իրականացրել է «Շինբարեկարգում» ՍՊԸ-ն։