Աշնանացանը Տեղ համայնքում կիրականացնեն նոր տեխնիկայով
02.10.2023

Աշնանացանը Տեղ համայնքում կիրականացնեն նոր տեխնիկայով

Այս տարվա աշնանացանը սահմանամերձ Տեղ համայնքում կիրականացնեն բոլորովին նոր տեխնիկայով:ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով,սահմանամերձ Տեղ համայնքին հատկացվել է բոլորովին նոր գյուղտեխնիկա։ Համայնքի տեխնիկայի պարկը համալրվել է երկու <<Բելառուս>> տրակտորով, խոտի հակավորիչով, խոտհնձիչով, սերմնացանով , սրսկիչով, ազոտային գութանով, քարհավաք մեքենայով և հացահատիկային կոմբայնով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 125 միլիոն դրամ։
Նախորդ տարիներին Շվեյցարական զարգացման և համագործակցկության գործակալության և համայնքի համաֆինանսավորմամբ հատկացվել էր մոտ 272 միլիոն դրամի կոմունալ տեխնիկա, միկրոավտոբուսներ և գյուղտեխնիկա։