Տեղ և Խնածախ բնակավայրերում նոր դպրոցներ են կառուցվում
02.10.2025

Տեղ և Խնածախ բնակավայրերում նոր դպրոցներ են կառուցվում

Չնայած Սյունիքի որոշ բնակավայրերի մառախլապատ ու անձրևային եղանակային պայմաններին, միևնույնն է, ՀՀ կառավարության <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ իրականացվող դպրոցաշինական ծրագրերը չեն դադարում։  ՀՏԶՀ ինժեներական անձնակազմից բաղկացած խմբերը շարունակում են այցերը շինհրապարակներ։  Հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ այցերը շարունակվել են սահմանամերձ Տեղ և Խնածախ համայնքներում։  Տեղի նորակառույց կրթահամալիրը նախատեսված է 184 աշակերտի և մանկապարտեզի սանի համար։ Պետության ներդրումը կազմում է 1 միլիարդ 324 միլիոն դրամ։ Խնածախի կրթահամալիրը կառուցվում է 280 աշակերտի ու սանի համար։ Պետության ներդրումը կազմում է 1 միլիարդ 700 միլիոն դրամ։