Քարհունջը վերանորոգված իսկ Խնձորեսկը նորակառույց դպրոցներ կունենան
02.10.2025

Քարհունջը վերանորոգված իսկ Խնձորեսկը նորակառույց դպրոցներ կունենան

ՀՀ կառավարության <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Սյունիքի մարզի Քարահունջ և Խնձորեսկ բնակավայրերում վերանորոգվում և կառուցվում են նոր դպրոցներ։  Հիմնադրամի աշխատանքային խումբը, տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ այցելել է այս բնակավայրերի դպրոցների շինհրապարակներ։  Քարահունջի վերանորոգված դպրոց  են այցելելու 152 դպրոցական, իսկ Խնձորեսկի նորակառույց դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։