Աղավնավանքում կառուցվում է նոր դպրոց
15.11.2025

Աղավնավանքում կառուցվում է նոր դպրոց

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ ակտիվ շինաշխատանքներ են ընթանում Տավուշի մարզի Աղավնավանք բնակավայրի նորակառույց դպրոցի շինհրապարակում։  <<Հրապարակում>> հաղորդաշարն անդրադարձել է ՀՏԶՀ պատվիրատվությամբ իրականացվող դպրոցաշինական ծրագրերից մեկին։