Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խմբի այցը Լոռու և Տավուշի մարզեր։
01.07.2024

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խմբի այցը Լոռու և Տավուշի մարզեր։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ աշխատանքային խումբն այցելեց Վանաձորի թիվ 19, Ստեփանավանի թիվ 2 և Ալավերդու թիվ 3 դպրոցների շինհրապարակներ։

Աշխատանքային խմբում ներգրավված մասնագետները շինարարներին հուզող որոշ հարցերի լուծումները տվեցին տեղում։ Հիմնադրամի տնօրենը հորդորեց ժամկետները չխախտելու համար բոլոր շինաշխատանքներում ներգրավել նոր աշխատողներ, աշխատանքները պլանավորել այնպես, որ եղանակային պայմանները չազդեն ժամկետների վրա։

Այնուհետև այցը շարունակվեց Տավուշի մարզում ՀՀ կառավարության որդեգրած <<Մինչև 2026 թվականը 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցում, վերակառուցում և հիմնանորոգում>> ծրագրի շրջանակում ՀՏԶՀ միջոցով իրականացվող նոր դպրոցների տարածքներում։

Մասնավորապես, Այրում բնակավայրում հիմնադրամի պատվիրատվությամբ շուտով կմեկնարկի ևս մեկ դպրոցի շինարարություն, իսկ Բագրատաշենում արդեն մեկնարկել են դպրոցի շինհրապարակի կահավորման աշխատանքները։

Առաջիկայում ավարտական տեսք կունենան Գանձաքարի նորակառույց դպրոցը և Խաշթառակի մանկապարտեզը