ՀՏԶՀ աշխատանքային խմբի այցը Արագածոտնի նորակառույց ու վերանորոգվող դպրոցներ
10.10.2025

ՀՏԶՀ աշխատանքային խմբի այցը Արագածոտնի նորակառույց ու վերանորոգվող դպրոցներ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ շարունակվում են ինժեներական խմբերի այցերը մարզերում կառուցվող ու հիմնանորոգվող դպրոցների շինհրապարակներ։ Այս անգամ խմբերն այցել են Արագածոտնի և Արմավիրի մարզեր։ ՀՀ կառավարության  և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ավարտական փուլում է գտնվում Արագածավանի թիվ 1 դպրոցի կառուցումը։ Դպրոցը կառուցվել է 432 աշակերտի  համար։ Պետության ներդրումը կազմում է ավելի քան 2 մլրդ 400 մլն դրամ։