31.08.2026
Սահմանամերձ Խնածախը նոր դպրոց կունենա
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում գրեթե ավարտական փուլում է Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ բնակավայրի դպրոցը։
Այն նախատեսված է 200 աշակերտի և մանկապարտեզի 40 սանի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 745 միլիոն դրամ։