10.06.2026
Երևանի թիվ 68 նորակառույց դպրոցում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում։
Դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։
Հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ ճարտարագետների խումբը հերթական աշխատանքային այցն է իրականացրել շինհրապարակ, որտեղ կայացած քննարկումների արդյունքում շինարարին տրվել են նոր ցուցումներ։