01.05.2026
Եվս մի քանի ամիս և Վերին Դվինում 432 աշակերտի համար նախագծված նորակառույց դպրոցը կհանվի շահագործման
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցված դպրոցը գրեթե ավարտական փուլում է։ Այժմ ընթանում են ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։ Շինարարությունն իրականացնում է <<Գրանդ Ալյանս>> ընկերությունը։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի անօդաչու սարքի արձանագրած կադրերը թռչնի թռիչքի բարձրությունից։