Արմավիրի մարզի Ակնաշենի նորակառույց մանկապարտեզը պատրաստ է շահագործման
25.11.2025

Արմավիրի մարզի Ակնաշենի նորակառույց մանկապարտեզը պատրաստ է շահագործման

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «500-ից մեկը» ծրագրի շրջանակում կառուցվել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի մանկապարտեզը։  Շինարարությունն իրականացրել է «Քանքարշին» ՍՊԸ-ն։