
10.10.2025
Մրգաշատի նորակառույց դպրոցը
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ կառուցվում է նաև Արմավիրի մարզի Մրգաշատ բնակավայրի միջնակարգ դպրոցը։ ՀՏԶՀ ինժեներական խումբը, տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ այցելել է այս բնակավայրի նորակառույց դպրոցի շինհրապարակ։ Հիմնադրամի տնօրենի հետ քննարկման արդյունքում շինարարական կազմակերպության ղեկավարները տեղում ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։ Սարգիս Բաղինյանը հորդորել է շինարարներին հետևողական լինել շինարարության որակի հարցում, շինաշխատանքներում ավելորդ շտապողականություն չցուցաբերել, սակայն հետևել նաև ժամկետներին։ Դպրոցը կառուցվում է 432 աշակերտի համար, պետության ներդրումը կազմում է ավելի քան 2 միլիարդ 400 միլիոն դրամ