ՀՏԶՀ պատվիրատվությամբ Ոսկեվազում կառուցվում է և բուժամբուլատորիա և վերանորոգվում է դպրոցի շենքը
24.06.2026

ՀՏԶՀ պատվիրատվությամբ Ոսկեվազում կառուցվում է և բուժամբուլատորիա և վերանորոգվում է դպրոցի շենքը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ շարունակվում է հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խմբի այցերը Արագածոտնի մարզ։ Մարզում հիմնադրամի պատվիրատվությամբ ոչ միայն ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակում կառուցվում ու վերանորոգվում են դպրոցներ, այլև` ամբուլատորիաներ։ Այս օրերին Ոսկեվազ բնակավայրում ակտիվ շինարարական փուլում է և դպրոցի, և գյուղական ամբուլատորիայի կառուցումը։ Փարպի բնակավայրում ևս ՀՏԶՀ պատվիրատվությամբ վերանորոգվում է գյուղի դպրոցը։ Նոր Եդեսիայիայում 288 աշակերտի համար նոր դպրոց է կառուցվում։