09.09.2026
Կառուցվում է Խնձորեսկ բնակավայրի նոր դպրոցը
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ակտիվ փուլում է Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայրի դպրոցի շինարարությունը։
Այն նախատեսված է 432 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2 միլիարդ 747 միլիոն դրամ։