14.10.2026
Լուսաձոր բնակավայրում նոր կրթահամալիր է կառուցվել
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվել է Տավուշի մարզի Լուսաձոր բնակավայրի կրթահամալիրը։ Այն նախատեսված 144 աշակերտի և մանկապարտեզի 80 սանի համար։ Պետական ներդումը կազմում է 1 միլիարդ 611 միլիոն 498 հազար դրամ։