09.07.2026
Գյումրու ծննդատունը նոր շենք կունենա
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ շարունակվում է հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խմբի այցը Շիրակի մարզ, որտեղ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և հիմնադրամի պատվիրատվությամբ <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակում կառուցվում են կրթօջախներ, ինչպես նաև` բժշկական ամբուլատորիաներ։
Մարզի Ղազանչի բնակավայրում կառուցվում է նոր մանկապարտեզ` նախատեսված 75 սանի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 509 միլիոն 684 հազար դրամ։
ՀՏԶՀ պատվիրատվությամբ վերանորոգվում է նաև Գյումրիի թիվ 11 դպրոցը։ Պետական ներդրումը կազմում է 834 միլիոն 98 հազար դրամ։
Հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվում է նաև Գյումրիի բժշկական կենտրոնի ծննդատունը։ Աշխատանքներն իրականացնելու համար պետբյուջեից հատկացվել է 1 միլիարդ 49 միլիոն 822 հազար դրամ։