30.10.2026
Աշխատանքային շրջայց Լոռու մարզում կառոցվող դպրոցների շինհրապարակներ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խուբն այցելել է Լոռու մարզ, որտեղ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակում իրականացվում է 30 շինարարական ծրագիր: Կառուցվում են նոր դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային ամբուլատորիաներ, ինչպես նաև իրականացվում են դպրոցների վերանորոգման ծրագրեր։
Պետական ներդրումը կազմում է ավելի քան 42 միլիարդ 237 միլիոն դրամ։
Հիմնադրամի պատվիրատվությամբ Հարթագյուղ բնակավայրում կառուցվում է կրթահամալիր, որը նախատեսված է դպրոցի 144 աշակերտի և մանկապարտեզի 80 սանի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 585 միլիոն դրամ։
Սպիտակ քաղաքում էլ կառուցվում է թիվ 8 միջնակարգ դպրոցի շենքը` նախատեսված 576 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է մոտ 2 միլիարդ 333 միլիոն դրամ։
Շուտով իր դռները կբացի նաև Գարգառ բնակավայրի կրթահամալիրը։ Այն նախատեսված է դպրոցի 200 աշակերտի և մանկապարտեզի 80 սանի համար։ Նոր կրթահամալիրի շենքի կառուցման համար պետական միջոցներից հատկացվել է ավելի քան 2 միլիարդ 69 միլիոն դրամ։
Մարզի Միխայելովկա բնակավայրում ևս կգործի նոր կրթահամալիր` նախատեսված դպրոցի 200 աշակերտի և մանկապարտեզի 80 սանի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 866 միլիոն դրամ։
Եվս մեկ կրթահամալիր` նախատեսված դպրոցի 200 աշակերտի և մանկապարտեզի 80 սանի համար, կառուցվում է Կաթնառատ բնակավայրում։ Պետական ներդրումը կազմում է 1 միլիարդ 897 հազար դրամ։
Ալավերդի քաղաքում էլ կառուցվում է երկու կրթօջախ։ Մեկ կրթահամալիր` նախատեսված 200 աշակերտի և մանկապարտեզի 80 սանի համար, որի պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 845 միլիոն դրամ, ինչպես նաև ավարտական փուլում է 432 աշակերտի համար նախատեսված Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցի շինարարությունը։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 495 միլիոն դրամ։