21.07.2026
Աշխատանքային այց Տավուշի մարզում
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խումբն այցելել է Տավուշի մարզ, որտեղ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակում իրականացվում է մոտ երկու տասնյակի հասնող շինարարական ծրագիր, որոնցում ներառված են նորակառույց ու վերանորոգվող դպրոցներ, ամբուլատորիաներ։
ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ վերանորոգվող երեք դպրոցի շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են։ Պետական ներդրումը կազմում է մոտ 18 միլիարդ դրամ։
Արդեն ավարտվել է Իջևանի թիվ 4 դպրոցի վերանորոգումը։ Այստեղ սովորում է 475 աշակերտ։ Պետական ներդրումը կազմում է 395 միլիոն 803 հազար դրամ։
Գրեթե պատրաստ է Լուսաձոր բնակավայրի նորակառույց կրթահամալիրը, այն նախատեսված է դպրոցի 144 և մանկապարտեզի 80 սանի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 620 հազար դրամ։
Սահմանամերձ Բաղանիսում էլ կառուցվում է նոր մանկապարտեզ` 50 սանի համար։ Շենքն ամբողջովին կանգուն է, ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ։ Պետական ներդրումը կազմում է 518 միլիոն 748 հազար դրամ։
Բագրատաշենի նորակառույց դպրոցի շենքը ևս կանգուն է։ Այն նախատեսված է 432 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2 միլիարդ 525 միլիոն դրամ։