Ագարակում կառուցվում է նոր դպրոց
07.09.2026

Ագարակում կառուցվում է նոր դպրոց

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում Սյունիքի մարզի Ագարակ բնակավայրի դպրոցում։
Այն նախատեսված է 864 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 3 միլիարդ 775 միլիոն դրամ։