26.05.2026
Վաղաշենի դպրոցականներն արդեն նորոգված դպրոց ունեն
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300-ից մեկը» ծրագրի շրջանակում վերանորոգվել ու արդեն շահագործման է հանձնվել Գեղարքունիքի մարզի Վաղաշեն բնակավայրի դպրոցը։
Վերանորոգումն իրականացրել է Մարտունու <<Նորոգշին>> ընկերությունը։