01.08.2026
Մալիշկայի վերանորոգված դպրոցը պատրաստ է
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում վերանորոգվել է Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի դպրոցը։
Պետական ներդրումը կազմել է ավելի քան 316 միլիոն դրամ։