25.11.2025
Արմավիրի մարզի Ակնաշենի նորակառույց մանկապարտեզը պատրաստ է շահագործման
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «500-ից մեկը» ծրագրի շրջանակում կառուցվել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի մանկապարտեզը։ Շինարարությունն իրականացրել է «Քանքարշին» ՍՊԸ-ն։