14.11.2025
ՀՏԶՀ տնօրենն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող «R2D Syunik» («Սյունիքի վերականգնում, կայունություն և զարգացում») ծրագրի ղեկավար Յարոսլավ Զարիխտայի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող «R2D Syunik» («Սյունիքի վերականգնում, կայունություն և զարգացում») ծրագրի ղեկավար Յարոսլավ Զարիխտայի գլխավորած պատվիրակությանը, ՄԱԶԾ Հայաստան ծրագրի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական ներդրումային բանկի ծրագրի շրջանակում մասնագիտական կրթության և ուսուցման բաղադրիչի՝ Սյունիքի մարզի Կապանի և Սիսիանի քոլեջների ներկայիս կարգավիճակի վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է եղել նաև ծրագրի մյուս բաղադրիչների աշխատանքների մեկնարկին։ Կողմերը պայմանավորվել են ստեղծված աշխատանքային խմբերով կատարել այցելություններ մարզ, տեղում ծանոթանալ իրավիճակին և տալ լուծումներ առկա հարցերի վերաբերյալ