Իշխանասար բնակավայրը նոր դպրոց կունենա
11.08.2026

Իշխանասար բնակավայրը նոր դպրոց կունենա

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվում է Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի միջնակարգ դպրոցը։ Այն նախատեսված է 144 աշակերտի համար։
Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 313 միլիոն դրամ։