09.07.2026
Ջրափի բնակավայրը կունենա նոր դպրոց
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ շարունակվում է հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խմբի այցը Շիրակի մարզ, որտեղ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և հիմնադրամի պատվիրատվությամբ <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակում կառուցվում են կրթօջախներ, ինչպես նաև` բժշկական ամբուլատորիաներ։
Մարզի Ջրափի բնակավայրում կառուցվում է նոր դպրոց։ Այն նախատեսված է 288 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2 միլիարդ 954 միլիոն 527 հազար դրամ։
ՀՏԶՀ պատվիրատվությամբ մարզի Շիրակավան բնակավայրում ևս կառուցվում է նոր դպրոց` նախատեսված 288 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2 միլիարդ 729 միլիոն դրամ։
Բյուրակն բնակավայրը կունենա նոր կրթահամալիր` նախատեսված 200 աշակերտի և մանկապարտեզի 80 սանի համար։ Այստեղ շինարարությունը գրեթե ավարտված է, ընթանում են ներքին հարդարման ու արտաքին բարեկարգման աշխատանքներ։