Գեղադիրում կառուցվում է նոր դպրոց
08.07.2026

Գեղադիրում կառուցվում է նոր դպրոց

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվում է Կոտայքի մարզի Գեղադիր բնակավայրի դպրոցը։ Այն նախատեսված է 288 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2 միլիարդ 830 միլիոն դրամ։