Աշխատանքի կառավարման ընթացակարգերը (ԱԿԸ) մշակվել են Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի համար՝ սահմանելու այն սկզբունքներն ու ընթացակարգերը, որոնք կղեկավարեն աշխատանքի և աշխատանքային պայմանների կառավարումը ծրագրի իրականացման ողջ ընթացքում։
ԱԿԸ-ն համահունչ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Համաշխարհային բանկի Շրջակա միջավայրի և սոցիալական ստանդարտ 2-ին՝ «Աշխատանք և աշխատանքային պայմաններ»։ Այն կիրառվում է Ծրագրի շրջանակում ներգրավված բոլոր կատեգորիաների աշխատողների նկատմամբ։
Տարաբնակեցման շրջանակը սահմանում է այն սկզբունքներն ու ընթացակարգերը, որոնք կղեկավարեն հողի ձեռքբերման, հողի օգտագործման սահմանափակումների և հնարավոր ոչ կամավոր վերաբնակեցման ազդեցությունների կառավարումը «Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի» շրջանակում։ Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Համաշխարհային բանկի Բնապահպանական և սոցիալական ստանդարտ 5-ին։ Տարաբնակեցման շրջանակը ապահովում է, որ ազդեցության ենթարկված անձինք ստանան արդար փոխհատուցում և աջակցություն՝ կենսամիջոցների վերականգնման համար, ինչպես նաև նախատեսում է շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ, տեղեկատվության հրապարակում, բողոքների լուծման մեխանիզմ և մշտադիտարկում՝ անհրաժեշտության դեպքում տեղանքին հատուկ Տարաբնակեցման պլանների պատրաստմամբ և իրականացմամբ։
Բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանը (ԲՍՀՊ) սահմանում է բնապահպանական և սոցիալական միջոցառումներն ու գործողությունները, որոնք պետք է իրականացվեն TRIP Ծրագրի շրջանակներում, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, ներառելովդրանց համապատասխան ժամկետները, ինստիտուցիոնալ, կադրային, ուսուցման, մոնիտորինգի և հաշվետվությունների կազմակերպումը և բողոքների կառավարումը: ԲՍՀՊ-ն նաև սահմանում է բնապահպանական և սոցիալական փաստաթղթերը, որոնք պետք է պատրաստվեն կամ թարմացվեն, ներկայացվեն և իրականացվեն Ծրագրի շրջանակներում՝ ԲՍՍ-ներին համապատասխան՝ Բանկի համար ընդունելի ձևով և էությամբ:
Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակը համապարփակ գործիք է, որը նախատեսված է ապահովելու, որ բնապահպանական և սոցիալական նկատառումները համակարգված կերպով ինտեգրված լինեն ԶՄԵ Ծրագրի պլանավորման, նախագծման, իրականացման և մշտադիտարկման համակարգում: Այս շրջանակը համահունչ է Համաշխարհային բանկի Բնապահպանական և սոցիալական շրջանակին և համապատասխան ազգային կանոնակարգերին: Այս շրջանակի ներդրմամբ՝ ՏՄԵԾ-ն նպատակ ունի հասնելու կայուն զարգացման արդյունքների, որոնք շրջակա միջավայրի համար անվտանգ են և սոցիալական առումով ներառական՝ դրանով իսկ նպաստելով ընդգրկված համայնքների ընդհանուր բարեկեցությանը:
Փաստաթուղթը կարող եք ներբեռնել ակտիվ հղման միջոցով։
Հայաստանի զբոսաշրջության և ենթակառուցվածքների ծրագրի արաբնակեցման շրջանակը մշակվել է սահմանելու համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան մարմինների և Համաշխարհային բանկի միջև համաձայնության պայմանները այն սկզբունքների և ընթացակարգերի վերաբերյալ, որոնք պետք է կիրառվեն ծրագրի շրջանակում տարաբնակեցման պլանների պատրաստման ընթացքում:
Փաստաթուղթը կարող եք ներբեռնել ակտիվ հղման միջոցով: