27.10.2026
Վնաշենի նորակառույց դպրոցն արդեն շահագործվում է
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվել է Արարատի մարզի Վանաշեն բնակավայրի դպրոցը։ Այն նախատեսված է 432 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է 2 միլիարդ 578 միլիոն դրամ։