ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան այցելել է  Գետահովիտի նորակառույց ամբուլատորիա
20.07.2026

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան այցելել է Գետահովիտի նորակառույց ամբուլատորիա

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի ուղեկցությամբ այցելել են ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և ՀՏԶՀ պատվիրատվությամբ կառուցվող Տավուշի մարզի Գետահովիտ բնակավայրի նորակառույց բժշկական ամբուլատորիա։
Այս օրերին մարզի երեք բնակավայրում` Գետահովտում, Կողբում և Այրումում կառուցվում են բժշկական ամբուլատորիաներ։
Պետական ներդրումը կազմում է ավելի քան 554 միլիոն դրամ։ Գետահովտի բուժամբուլատորիայի շինաշխատանքները գրեթե ավարտված են, Կողբի և Այրումի բուժամբուլատորիաներում ընթանում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ։
Նախկինում երեք բնակավայրերի ամբուլատորիաներում բնակչության սպասարկումն իրականացրել են անմխիթար պայմաններում։