Եվս մի քանի ամիս ու պատրաստ կլինի նաև Հ․Կոջոյանի անվան կրթահամալիրը
14.10.2025

Եվս մի քանի ամիս ու պատրաստ կլինի նաև Հ․Կոջոյանի անվան կրթահամալիրը

Եվս մի քանի ամիս ու ՀՀ պետբյուջեի, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցված Հ. Կոջոյանի անվան նորակառույց կրթահամալիրը կբացի իր դռները։ Այստեղ, պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը, վերակառուցվել է երեք մասնաշենք, կառուցվել է ևս մեկ նոր մասնաշենք։ Աշխատանքները գրեթե 70 տոկոսով ավարտված են։ Շինաշխատանքների ընթաքին այսօր հետևել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը։ Այցի ընթացքում շինարարի հետ քննարկվել են ընթացիկ աշխատանքների տեմպերը, որոշ շինաշխատանքների հետ կապված հարցերին տեղում տրվել են լուծումներ։ Կրթահամալիրը նախատեսված է 600 աշակերտի համար, ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 100 միլիոն դրամ։