Շիրակի մարզում կառուցվում են բժշկական ամբուլատորիներ և կրթօջախներ
08.07.2026

Շիրակի մարզում կառուցվում են բժշկական ամբուլատորիներ և կրթօջախներ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ շարունակվում է հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խմբի այցը Շիրակի մարզ, որտեղ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և հիմնադրամի պատվիրատվությամբ <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակում կառուցվում են կրթօջախներ, ինչպես նաև` բժշկական ամբուլատորիաներ։
Մարզի Ղարիբջանյան բնակավայրում կառուցվում է նոր մանկապարտեզ։ Այն նախատեսված է 75 սանի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 568 միլիոն դրամ։
ՀՏԶՀ պատվիրատվությամբ մարզի որոշ բնակավայրերում` Պեմզաշենում, Ախուրիկում և Հացիկում կառուցվում են նաև բուժամբուլատորիաներ։ Պետական ներդրումը կազմում է 633 միլիոն 405 հազար դրամ։