29.07.2026
Գետափ բնակավայրը կունենա նոր դպրոց
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվում է Վայոց ձորի մարզի Գետափ բնակավայրի դպրոցը։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2 միլիարդ 645 միլիոն դրամ։ Դպրոցը նախատեսված է 288 աշակերտի համար։