Ավարտվել է  Վայք քաղաքի դպրոցի վերանորոգումը
26.07.2026

Ավարտվել է Վայք քաղաքի դպրոցի վերանորոգումը

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում վերանորոգվել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի դպրոցը։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 560 միլիոն դրամ։