30.10.2026
Աշխատանքային շրջայց Տավուշի մարզում կառուցվող դպրոցների շինհրապարակներ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խումբն այցելել է Տավուշի մարզ, որտեղ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակում իրականացվում է 10 շինարարական ծրագիր: Կառուցվում են նոր դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային ամբուլատորիաներ, ինչպես նաև իրականացվում են դպրոցների վերանորոգման ծրագրեր։
Պետական ներդրումը կազմում է ավելի քան 13 միլիարդ 637 միլիոն դրամ։
Հիմնադրամի պատվիրատվությամբ Այրում բնակավայրում կառուցվում է միջնակարգ դպրոց, որը նախատեսված է 432 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 884 միլիոն դրամ։
Այրումում զուգահեռ կառուցվում է նաև բժշկական ամբուլատորիա, որի համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 239 միլիոն դրամ։
Շուտով կավարտվի Բագրատաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցի շինարարությունը, որը նախատեսված է 432 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2 միլիարդ 601 միլիոն դրամ։
Սևքար բնակավայրի համար ևս կառուցվում է միջնակարգ դպրոց` նախատեսված 432 աշակերտի համար։ Պետական միջոցներից հատկացվել է ավելի քան 2 միլիարդ 458 միլիոն դրամ։
տղավան բնակավայրում էլ կառուցվում է կրթահամալիր` նախատեսված դպրոցի 200 աշակերտի և մանկապարտեզի 40 սանի համար։