ՀՏԶՀ աշխատանքայի խմբերն այցելել են Արամավիրի մարզի դպրոցների շինհրապարակներ
17.03.2026

ՀՏԶՀ աշխատանքայի խմբերն այցելել են Արամավիրի մարզի դպրոցների շինհրապարակներ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հինադրամի ճարտարագետների աշխատանքային խումբը շարունակում է այցերը ՀՀ կառավարություն֊ն <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրում ընդգրկված նորակառույց դպրոցների, ինչպես նաև հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվող բուժամբուլատորիաների շինհրապարակներ։ Այս անգամ ՀՏԶՀ պստվիրակությունը եղել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում։
Առաջին կանգառը Վաղարշապատ համայնքի թիվ 10 դպրոցն էր։ Այն կառուցվում է պետբյուջեի միջոցներով և նախատեսված է 432 աշակերտի համար։ Այս ծրագրով կառավարությունը հատկացրել է մոտ 2 միլիարդ 600 միլիոն դրամ։
Հաջորդ կանգառը Գայ համայնքի նորակառույց բուժամբուլատորիայի շինհրապարակում էր։ Այս պահին ՀՏԶՀ պատվիրատվությամբ Արմավիրի մարզում կառուցվում է յոթ բուժամբուլատորիա, որոնց կառուցման շինաշխատանքներն ակտիվ փուլում են։ Չորս ամբուլատորիայում բետոնացման աշխատանքներն արդեն ավարտված են, ընթանում են ներսի հարդարման և արտաքին բարեկարգման աշխատանքներ։ Երեք բուժամբուլատորիայում ընթանում են բետոնացման աշխատանքներ։ Պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ։
Հաջորդ կանգառը Ջրառատի միջնակարգ դպրոցի շինհրապարակում էր։ Այստեղ պետբյուջեի միջոցներով կառուցվում է դպրոց 432 աշակերտի համար։ Կառավարությունը հատկացրել է մոտ 2 միլիարդ 600 միլիոն դրամ։
Այնուհետև աշխատանքային խումբն այցելել է մարզի Արաքս համայնքի Ջրարբի բնակավայրում կառուցվող 288 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինհրապարակ։ Դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ։
Երասխահունի կրթահամալիրի շինաշխատանքները գրեթե ավարտական փուլում են։ Կրթահամալիրը նախատեսված է 200 աշակերտի և նախակրթարանի 80 սանի համար։ Այստեղ կատարվում են ներքին հարդարման և արտաքին բարեկարգման աշխատանքներ։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 720 միլիոն դրամ։
Դպրոցի 200 աշակերտի և նախակրթարանի 80 սանի համար Հայկավանի կրթահամալիրը ևս կառուցվում է պետբյուջեի միջոցներով։ Պետական ներդրումը կազմում է 1 միլիարդ 840 միլիոն դրամ։
ՀՏԶՀ աշխատանքային խումբն այցելել է նաև Մյասնիկյանի նորակառույց մարզադպրոցի շինհրապարակ, որտեղ բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են։ Մարզադպրոցը նախատեսված է մենամարտային սպորտաձևերի համար։ Պետական ներդրումը կազմում է 407 միլիոն դրամ։
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ կառուցվող Մրգաշատի նորակառույց միջնակարգ դպրոցի շինաշխատանքները մոտ են ավարտին։ Այն նախատեսված է 432 աշակերտի համար։ Դպրոցաշինության այս ծրագրով պետբյուջեի հատկացումը կազմում է 2 միլիարդ 500 միլիոն դրամ։
Խանջյան համայնքում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ միանգամից երկու կառույցում շինարարական աշխատանքներ են ընթանում։ Կառուցվում է նոր ամբուլատորիա, վերանորոգվում է Խանջյան բնակավայրի դպրոցը Խանջյանի բուժամբուլատորիա այցելած ՀՏԶՀ աշխատանքային խմբին միացել է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ընդհանուր առմամբ, ՀՏԶՀ պատվիրատվությամբ երկրում կառուցվում է 31 բուժհաստատություն, որից 29-ը բուժամբուլատորիա է։