15.11.2025
Աղավնավանքում կառուցվում է նոր դպրոց
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ ակտիվ շինաշխատանքներ են ընթանում Տավուշի մարզի Աղավնավանք բնակավայրի նորակառույց դպրոցի շինհրապարակում։ <<Հրապարակում>> հաղորդաշարն անդրադարձել է ՀՏԶՀ պատվիրատվությամբ իրականացվող դպրոցաշինական ծրագրերից մեկին։