Մեկնարկել է Վեդիի նորակառույց ջրամբարի առաջին ջրալցումը
12.04.2025

Մեկնարկել է Վեդիի նորակառույց ջրամբարի առաջին ջրալցումը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շնորհակալություն է հայտնում ՀՀ կառավարությանը և Ֆրանսիական զարգացման գործակալությանը` Հայաստանի անկախության տարիներին առաջին ջրամբարի կառուցումը Հիմնադրամի մասնագիտական թիմին վստահելու համար։ Այս օրերին մեկնարկել է Վեդիի ջրամբարի առաջին ջրալցումը։ Ջրամբարում կամբարվի 29.3 մլն խորանարդ մետր ջուր, որով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել 3.220 հեկտար հողատարածք։ Արդեն շահագործման է պատրաստ նաև 580 հեկտարի ներտնտեսային ոռոգման ցանցը։  Ջրամբարի կառուցուման արժեքը կազմել է 60 միլիոն եվրո, որը հատկացրել է ՀՀ կառավարությունը և Ֆրասիական զարգացման գործակալությունը։