Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հրավիրում է հանդիպում-քննարկման
18.02.2025

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հրավիրում է հանդիպում-քննարկման

Հայաստանի Զբոսաշրջության  եվ տարածաշրջանային ենթակառուցվածքների ծրագրի բնապահպանական եվ սոցիալական փաստաթղթերի նախագծերի ներկայացման հանդիպում-քննարկում

Հարգելի գործընկերներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ 2025 թվականի փետրվարի 25-ին՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի շենքում (ք. Երևան, Ուլնեցի 31/1) տեղի կունենա հանդիպում նվիրված «Հայաստանի Զբոսաշրջության եվ Տարածաշրջանային Ենթակառուցվածքների» Ծրագրի բնապահպանական եվ սոցիալական փաստաթղթերի նախագծերի քննարկմանը: Հանդիպման ընթացքում կներկայացվեն Ծրագրի «Շահակիրների ներգրավման պլան», «Աշխատուժի կառավարման ընթացակարգեր», «Տարաբնակեցման շրջանակ», «Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակ» և «Բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլան» փաստաթղթերի նախագծերը:

Ողջունում ենք բոլոր շահակիրների մասնակցությունը հանդիպմանը: