25.09.2024
Հայաստանի չորս համայնքի հատկացվել են նոր միկրոավտոբուսներ
ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ինչպես նաև համայնքների համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում նոր` 17+1 տեղանոց միկրոավտոբուսներ է հատկացրել Աշոցք, Վեդի, Մարտունի և Նոր Հաճն համայնքներին։ Տեխնիկան տրամադրվել է համայնքներին` հաշվի առնելով ներկայացված առաջակները։ Ընդհանուր առմամբ, ներդրումը կազմում է ավելի քան 90 միլիոն 600 հազար դրամ։ Այս ծրագրով Հայաստանի 34 համայնքում կատարված ներդրումը կազմել է ավելի քան 5,5 միլիարդ դրամ, որի շրջանակում համայնքներին է հատկացվել 151 միավոր տեխնիկա, 32 գյուղսարքավորում, 205 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ, 2040 աղբաման։