
Լոռու մարզի համայնքները շուրջօրյա և որակյալ ջրամատակարարում կունենան
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Լոռու մարզի Վարդաբլուր, Հոբարձի, Կուրթան գյուղերի վերակառուցված ջրամատակարարման համակարգերը հանձվեցին <<Վեոլիա ջուր>> ընկերության շահագործմանը։ Լեռնապատում վերակառուցվել է ջրամատակարարման համակարգ, ինչպես նաև նորոգվել է օրվա կարգավորման ջրամբարը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և KFW բանկի համաֆինանսավորմամբ։ Մինչ այդ <<Վեոլիա ջուր>> ընկերության շահագործմանն էր հանձնվել Անտառամուտ, Ձորագյուղ, Վահագնի գյուղերի և Վանաձորի 8-րդ ճնշումային գոտին։
Այս օրերին շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր քաղաքը սնուցող երեք ջրընդունիչի հատվածում, ինչպես նաև Ամրակից համայնքի ջրամատակարարման բաշխիչ ցանցում։
Ընդհանուր առմամբ, պետական ներդրումը կազմում է շուրջ 6 միլիոն եվրո, որի արդյունքում նշված համայնքները կունենան շուրջօրյա և որակյալ ջրամատակարարում