Գործարկվել է Գյումրիի երգող, պարող շատրվանը
18.10.2024

Գործարկվել է Գյումրիի երգող, պարող շատրվանը

Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության և Համաշխարհայինբանկի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ բարեկարգվում է նաև Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն կից այգին։ Այստեղ կառուցված երգող, պարող շատրվաններն իրենց լուսային էֆեկտներով քաղաքն էլ ավելի գրավիչ են դարձնում։

Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքներին, որոնք ներկայացրել է Հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը։