18.10.2024
Բարեկարգվել է Մարմաշենի վանական համալիրի տարածքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ այցի ընթացքում ծանոթացել է Մարմաշենի վանական համալիրի տարածքի բարեկարգման աշխատանքներին, որոնք ներկայացրել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը։ Աշխատանքներն իրականացվել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Բարեկարգված Մարմաշենի վանական համալիրի տարածքն էլ ավելի գրավիչ է դարձել զբոսաշրջիկների համար։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանասավորմամբ։