10.04.2025
Աշխատանքային շրջայցեր նորակառույց դպրոցներ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը, հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ այցելել է Կոտայքի մարզ, որտեղ շինարարական ակտիվ փուլում են ՀՀ կառավարության <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրում ընդգրկված մարզի մեկ տասնյակից ավելի կառուցվող դպրոցների շինաշխատանքները։
Այս պահին Կոտայքի մարզում շինարարական և նախապատրաստական փուլում է 11 դպրոցաշինական ծրագիր։
Հիմնովին կառուցվող շինարարական նոր չափորոշիչներով սեյսմակայուն դպրոցներ կհաճախի մարզի մոտ 4000 աշակերտ։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը շինարարների հետ հանդիպման ժամանակ հորդորեց արդեն իսկ շինարարությունների սկզբնական փուլում կարճ ժամկետում շինհրապարակներում ավելացնել աշխատողների թիվը` հետագայում ժամկետները չխախտելու նպատակով։
Սարգիս Բաղինյանը հորդորեց նաև շինարարության ընթացքում ծագած խնդիրներին ժամանակին լուծում տալու համար անմիջապես տեղյակ պահել հիմնադրամի ծրագրերի պատասխանատու ինժեներներին։ <<Փորձը ցույց է տվել, որ հիմնադրամ-կապալառու համակարգված աշխատանքի արդյունքում շատ հարցեր նույնիսկ տեղում են լուծում ստանում>>,- նշեց հիմնադրամի տնօրենը` հավելելով, որ պատվիրատու կառույցը ցանկացած պահի պատրաստ է կանգնել շինարարի կողքին։