Գնահատում
Գնումներ
Իրականացում
Ավարտված
Распределение по регионам
Արագածոտն 21 9.6%
Արմավիր 19 8.7%
Արարատ 17 7.8%
Գեղարքունիք 29 13.3%
Կոտայք 19 8.7%
Լոռի 35 16.1%
Շիրակ 19 8.7%
Սյունիք 21 9.6%
Տավուշ 14 6.4%
Վայոց Ձոր 12 5.5%
Ереван 12 5.5%
Распределение по типам
Инвистиция 2 0.9%
Центр Общины 5 2.3%
Общественная Техника 109 50.0%
Детская площадка «Воркаут» 2 0.9%
Դպրոց 90 41.3%
Մանկապարտեզ 3 1.4%
Մասնագիտական դպրոց 1 0.5%
Խմելու ջուր 4 1.8%
Ոռոգում 2 0.9%
Всего проектов 102

Проекты

Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագիր

Սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագիրը իրականացվում է Ասիական բանկի աջակցությամբ: Այս ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության “Աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության” նպատակներին և ուղղված է երկրի սեյսմակայունության ապահովմանը, անհատական և հասարակական անվտանգության մակարդակի բարձրացմանը և երկրի կայուն զարգացմանը: Ծրագրի ընդհանուր արժեքը 107 մլն ԱՄՆ դոլար է, որից 88.5 միլիոնը Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրված վարկն է:

Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր

ՍՆՏԶ Ծրագիրը պահպանելու է նախկինում ընդունված` պահանջարկի առկայությամբ պայմանավորված մոտեցումը և համայնքների ուղղակի ներգրավումը ծրագրերի նախագծման, հաստատման և աշխատանքների իրականացման մեջ: Ծրագրի ընթացակարգերը և հասցեականության մեխանիզմը լրամշակվել են, որպեսզի այն առավել արդյունավետ աջակցի առավել կարիքավոր համայնքներին, իրականացնի առաջնահերթ ենթակառուցվածքային ծրագրեր և օժանդակի տեղական սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված միջհամայնքային փոխհամագործակցությանը:

Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների ծրագիր (ՏԻԱԲ)

ՏԻԱԲ ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ հզորացնել տեղական ինքնակառավարումը և նպաստել ապակենտրոնացման բարեփոխումներին Հայաստանում։
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ ՏԻՄ համակարգի հզորացման, համայնքային ծառայությունների բարելավման և կառավարության ապակենտրոնացման քաղաքականության իրականացման ուղղությամբ:

Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր

2016 թվականին կմեկնարկի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման Ծրագիրը, որը նույնպես իրականացվելու է ՀՏԶՀ-ի կողմից: ՏՏԵԶ Ծրագրի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայությունները և ինստիտուցիոնալ կարողությունները` Հայաստանի ընտրված տարածաշրջաններում տեղական տնտեսության մեջ զբոսաշրջային ոլորտից ստացվող աջակցության ավելացման համար: Ենթադրվում է, որ Ծրագրի իրականացմամբ Կոտայքի, Լոռվա, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում բնակիչներին և զբոսաշրջիկներին հասանելի կլինեն որակյալ հանրային ենթակառուցվածքներ, տարածաշրջանում կավելանա մասնավոր հատվածի ներդրումների ծավալը, իսկ վերականգնված մշակութային ժառանգության վայրերում և քաղաքներում` փոքր և միկրո ձեռնարկությունների քանակը

Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիր

«Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում (ՋՌՀԿ)/ Ախուրյան գետ, Փուլ 1» Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման Ծրագրի 1-ին փուլով՝ «ՋՌՀԿ/ Ախուրյան գետ,Փուլ 1», նախատեսվում է կառուցել 25 մլն մ3 ծավալով ջրամբար, հետագայում ջրամբարի առավելագույն ծավալը հասցնելով 60 մլն մ3-ի: Անավարտ պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցումն առաջին հերթին կապահովի ստորին բիեֆում գտնվող բնակավայրերի անվտանգությունը,
կբարձրացնի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող շուրջ 17․000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը։
Հնարավորություն կստեղծվի շուրջ 2,280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։
Ախուրյան գետի հիդրոլոգիական դիտակետերի վերազինման, լրացուցիչ դիտակետերի կառուցման և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծման (SCADA համակարգ) արդյունքում կբարձրանա կառավարման և մոնիտորինգի մակարդակը։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 93.8 մլն եվրո, որից 68.5 մլն եվրոն Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KFW) վարկային միջոցներ են, 25.3 մլն եվրո՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։

Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիր

Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան հարթավայրի բերրի հողերում, ապահովելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ՝ Վեդու ջրամբարի կառուցման միջոցով և բարելավելով ոռոգման արդյունավետությունը՝ ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով: Ծրագիրը նպատակաուղղված է հակադարձելու Արարատյան հարթավայրում գյուղատնտեսական հողերի լքման միտումները, ինչպես նաև բարձրացնելու գյուղատնտեսական արտադրությունը:
Վեդու ջրամբարը կառուցվում է Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, ջրամբարը լցնելու համար ջրաղբյուր են հանդիսանում Վեդի և Խոսրով գետերի գարնան ամիսների վարաներային/ազատ հոսքը: Ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 29,4 մլն մ3, իսկ թասի մակերեսը՝ 135 հա:
Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 90 մլն եվրո, որից 75 մլն եվրոն Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներն են, 15 մլն եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։

Программа Джрадзора

<iframe title="YouTube video player" src="//www.youtube.com/embed/sJEAMmUtThs?si=vGWqPZYaq86V_Tvf" width="560" height="315" frameborder="0" allowfullscreen="allowfullscreen"></iframe>«Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակում Հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանն իրականացվում է 2 պայմանագրով, որոնք ուժի մեջ են մտել 2021թ․՝ 67 ամիս ժամկետով։ Ծրագրի նպատակը ազդակիր անձանց կենսապայմաններն ու կյանքի որակը վերականգնելն է՝ առնվազն մինչև ծրագրի մեկնարկն ունեցած մակարդակի։ Այդ նպատակով կկառուցվի Նոր Ջրաձոր գյուղը։
Ծրագիրը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը, ընդհանուր բյուջեն կազմում է 4․95 մլրդ դրամ։ Նոր գյուղի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2024թ․, ավարտը նախատեսվում է 2027թ․:
Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը գյուղի ժամանակակից մոդելի ստեղծումն է, որը կունենա գլխավոր հատակագիծ և զարգացման հեռանկարային պլան։ Նոր գյուղում կկառուցվի 74 անհատական տուն, գյուղը կունենա 24 ժամյա ջրամատակարարում, կոյուղու համակարգ, գազամատակարարում, բոլորովին նոր կրթահամալիր, որը կունենա մարզադահլիճ և բացօթյա մարզահամալիր: Նորակառույց մշակույթի և վարչական համալիրից զատ, գյուղում կառանձնացվի 4 հա մակերեսով արտադրական տարածք, որտեղ կարող են տեղակայվել անասնապահության համար նախատեսված կերի, բարձրորակ սերմերի, կաթի վերամշակման արտադրամասերը, ինչպես նաև խելացի գոմեր: Նոր գյուղը կունենա նաև անասնապահության համար նախատեսված անասնաուղիներ:

<iframe title="YouTube video player" src="//www.youtube.com/embed/sJEAMmUtThs?si=Lf6OckP4TbiIdLl9" width="560" height="315" frameborder="0" allowfullscreen="allowfullscreen"></iframe>

Программа правительства РА " 300 школ и 500 детских садов»