Համայնքների աշխատակազմի, ավագանու անդամների և համայնքային կազմակերպությունների մասնակցությամբ դասընթացներ՝ ՏԻԱԲ ծրագրի շրջանակում
30.10.2024

Համայնքների աշխատակազմի, ավագանու անդամների և համայնքային կազմակերպությունների մասնակցությամբ դասընթացներ՝ ՏԻԱԲ ծրագրի շրջանակում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներ» (ՏԻԱԲ) ծրագրի 1-ին` «Ուսուցում, կարողությունների զարգացում և տեխնիկական աջակցություն հաշվետվողական կառավարման համար» բաղադրիչի շրջանակում Համայնքների ֆինանսիստների միավորում (ՀՖՄ) ՀԿ-ն ծրագրի թիրախային 8 համայնքում իրականացրել է ուսուցման կարիքների գնահատման հետազոտություն։ Համայնքի ուսուցման կարիքների վերհանման և գնահատման արդյունավետությունն ու հասցեականությունն ապահովելու նպատակով փորձագիտական թիմի կողմից համակցվել են որակական և քանակական հետազոտությունների մի քանի մեթոդներ։ Թիրախային յուրաքանչյուր համայնքի ուսուցման կարիքների վերհանումն իրականացվել է հարցազրույցների և ֆոկուս-խմբային քննարկումների միջոցով։ Հետազոտության արդյունքում վերհանվել է 8 թեմա։ Շարունակելով ծրագրային աշխատանքները՝ թիրախային 8 համայնքի աշխատակազմերի, ավագանու անդամների և համայնքային կազմակերպությունների մասնակցությամբ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացվել է 11 դասընթաց, ևս 13-ն էլ կիրականացվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Դասընթացների շրջանակում մասնակիցներին ներկայացվել են տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ և իրավական հիմքերը, ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները, համայնքապետարանի աշխատակազմի ձևավորման և գործունեության առանձնահատկությունները։ Քննարկվել են նաև համայնքային ծառայությունների մատուցմանը, համայնքի կառավարմանը բնակիչների մասնակցության գործիքակազմին, միջհամայնքային միավորումներին, համայնքների տնտեսական զարգացման առանձնահատկություններին ու ավագանու գործունեության կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Դասընթացների մասնակիցների հմտություններն ու կարողությունները տեղական ինքնակառավարման ոլորտի վերոնշյալ թեմաների շուրջ զարգացնելու նպատակով կատարվել են նաև գործնական առաջադրանքներ, թիմային աշխատանքներ, որոնք վերլուծվել և ամփոփվել են համատեղ քննարկումների արդյունքում։

Նշենք, որ թիրախային 8 համայնքում դասընթացները կշարունակվեն նաև հաջորդ տարի։ Նախատեսված է ընդհանուր թվով 48 դասընթաց՝ ավելի քան 400 մասնակցի համար։

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'imagick' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: