Download Procurement Plan
Անվանում 
Հայտարարության տեքստը 
Սկիզբ 
Ավարտ 
Մրցույթային փաթեթը 
"Սոճուտ" դենդրոպարկ տանող ճանապարհի վերականգնումՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Հայաստանի Հանրապետություն
8 նոյեմբերի 2018թ.
Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր
Վարկ No P150327
Պայմանագրեր № TUR-08
«Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհի վերակառուցում»
1. Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի համար և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել TUR-08, «Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհի վերակառուցման» պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար:
2. Սույնով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` «Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհի վերակառուցման համար: Որակավորման պահանջները ներառում են. ա/ վերջին երեք տարիներից որևէ մեկ տարում հաջողությամբ կատարված 586,000,000 ՀՀ դրամի շին. աշխատանքների ծավալ, բ/ վերջին հինգը տարվա ընթացքում որպես գլխավոր կապալառու, ՀԳ անդամ կամ ենթակապալառու կատարած առնվազն երկու պայմանագրեր` ճանապարհային շինարարության (ասֆալտաբետոնի ծածկույթով): Ներկայացվող աշխատանքներից յուրաքանչյուրի արժեքը չպետք է պակաս լինի 169,000,000 ՀՀ դրամից, կամ մեկ պայմանագիր առնվազն 338,000,000 ՀՀ դրամ, գ/ նվազագույնը 96,000,000 ՀՀ դրամի իրացվելի միջոցներ և/կամ վարկային գիծ, դ/ որպես պայմանագրի շնորհման նախապայման, հայտատուն պետք է ներկայացնի ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված «Տրանսպորտային», «Քաղաքացիական» և «Էներգետիկական» լիցենզիաներ:
3. Մրցույթն իրականացվելու է Ազգային մրցակցային մրցույթի միջոցով, համաձայն Համաշխարհային բանկի ուղեցույցների` «Ապրանքների, աշխատանքների և ոչ-խորհրդատվական ծառայությունների գնում ՄԶՎԲ փոխառությունների և Համաշխարհային բանկի վարկերի ու դրամաշնորհների փոխառուների կողմից» հունվար 2011թ., վերանայված հուլիս 2014թ. «Գնումների ուղեցույցներ»: Բացի այդ, խնդրում ենք ծանոթանալ նաև 1.6 և 1.7 ենթակետերի հետ, որոնք սահմանում են Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման մասով:
4. Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքէջի) համակարգի միջոցով ամենաուշը 2018թ-ի դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։
5. Բոլոր առաջարկները պետք է ուղեկցվեն մրցույթի ապահովման հայտարարագրով:
նոյեմբերի 08, 2018դեկտեմբերի 06, 2018Մրցութային փաթեթ
Հայաստանի տարածքային հիմնադրամի պաշտոնական կայք Design & Development 2015